«Ով սիրահարվելու է, թող այսօր սիրահարվի»․ Սուրենյանը՝ եղանակային կանխատեսումներով - RadioVan.fm

Онлайн

«Ով սիրահարվելու է, թող այսօր սիրահարվի»․ Սուրենյանը՝ եղանակային կանխատեսումներով

2019-04-15 18:20 , Общество, 1335

«Ով սիրահարվելու է, թող այսօր սիրահարվի»․ Սուրենյանը՝ եղանակային կանխատեսումներով

«Ով սիրահարվելու է, թող այսօր սիրահարվի, վաղվանից եղանակը տևական ժամանակով վատանում է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Գագիկ Սուրենյանի տեղեկացմամբ՝ ապրիլի 16-20-ին Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, որն ամենաակտիվը կլինի ապրիլի 17-ին։

«Ապրիլի 16-ի երեկոյան ժամերից մինչև ապրիլի 20-ը հանարապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, իսկ ապրիլի 17-ին տեղումները կլինեն ինտենսիվ, կուղեկցվեն ամպրոպներով և քամու ուժգնացմամբ 15-20մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը ապրիլի 16-17-ին ցերեկը կնվազի 10-12 աստիճանով, ապրիլի 20-ին ևս 3-4 աստիճանով»,-գրել է Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը՝ գյուղատնտեսներին տեղեկացնելով, որ առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում։

Лента

Рекомендуем посмотреть