«Միջոցներ կձեռնարկվեն թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը»․ Մնացականյանը և Մամեդյարովը պայմանավորվել են - RadioVan.fm

Онлайн

«Միջոցներ կձեռնարկվեն թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը»․ Մնացականյանը և Մամեդյարովը պայմանավորվել են

2019-04-15 18:52 , Политика, 1128

«Միջոցներ կձեռնարկվեն թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը»․ Մնացականյանը և Մամեդյարովը պայմանավորվել են

Մոսկվայում ռուսական կողմի նախաձեռնությամբ այսօր հանդիպել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը, Էլմար Մամեդյարովը և Զոհրաբ Մնացականյանը։

Հանդիպմանն ավելի ուշ միացել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչ Անջեյ Կասպրշիկը։

Կայացած հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

«Ի զարգացումն ս.թ. մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հանդիպման մասնակիցները քննարկեցին իրադրությունը սահմանին և շփման գծում, ինչպես նաև հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարները: Տեղի ունեցավ մտքերի հանգամանալիփոխանակում կարգավորման հիմնարար հարցերի շուրջ:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատեցին կողմերի մտադրությունը շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվեց շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նրանք նաև պայմանավորվեցին փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն հայտնեցին գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին իրենց հանձնառությունը միջնորդական առաքելությանը՝ ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին շարունակել շփումները մոտ ապագայում»,- ասված է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ տարածած համատեղ հայտարարությունում։

Лента

Рекомендуем посмотреть