Սեղմ ժամկետում կունենանք անաղբ և մաքուր Երևան․ «Սանիթեք»-ը խոստանում է - RadioVan.fm

Онлайн

Սեղմ ժամկետում կունենանք անաղբ և մաքուր Երևան․ «Սանիթեք»-ը խոստանում է

2019-04-15 19:41 , Общество, 1518

Սեղմ ժամկետում կունենանք անաղբ և մաքուր Երևան․ «Սանիթեք»-ը խոստանում է

«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում վերջին շաբաթում ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանում է տարածել։

«Դեռևս նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ընկերությունը քաղաքապետարանի հետ քննարկումների ժամանակ նախազգուշացրել էր, որ եթե չլինի համատեղ լուծում, ապա աղբահանության կազմակերպման հետ կապված կարող են ծագել խնդիրներ։

«Սանիթեք» ընկերությունն այս ողջ ընթացքում անդադար վնասներ է կրել և չի ստացել ոչ մի փոխհատուցում։

Տեղեկացնում ենք, որ ընկերության և քաղաքապետարանի հետ համատեղ քննարկումները շատ մոտ են հանգուցալուծմանը, որը պետք է հանգեցնի մեր քաղաքի անխափան ու բարձր մակարդակի աղբահանությանը։ Շուտով ավարտին կմոտենա «Սանիթեք» ընկերության և քաղաքապետարանի համագործակցության նոր ձևաչափի քննարկման գործընթացը։

Եվս մեկ անգամ հայցում ենք ձեր բոլորի ներողամտությունը և խոստանում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում լուծել մեր սիրելի քաղաքի աղբահանության խնդիրը և վերջնականապեսունենալ անաղբ և մաքուր Երևան»,-ասված է ընկերության տարածած պարզաբանման մեջ։

Նշենք՝ օրեր առաջ Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք»-ի անբավարար աշխատանքի համար ներողություն էր հայցել քաղաքացիներից՝ արձանագրելով, որ աղբահանության միակ օպերատորի աշխատանքը, որը մինչ այդ էլ գոհացուցիչ չէր, է՛լ ավելի անբավարար է դարձել:

Лента

Рекомендуем посмотреть