Զարթոնքի համայնքապետը մեղադրվում է քառօրյայի մասնակիցներին տրված աջակցությունը յուրացնելու մեջ - RadioVan.fm

Онлайн

Զարթոնքի համայնքապետը մեղադրվում է քառօրյայի մասնակիցներին տրված աջակցությունը յուրացնելու մեջ

2019-04-16 13:52 , Право, 1530

Զարթոնքի համայնքապետը մեղադրվում է քառօրյայի մասնակիցներին տրված աջակցությունը յուրացնելու մեջ

Արմավիրի մարզի Զարթոնքի համայնքապետին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ համայնքի ղեկավարի չարաշահումների վերաբերյալ Զարթոնք գյուղի թվով 6 բնակիչներ դիմում են ներկայացրել ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժին։ Նյութերի նախապատրաստման ընթացքում նշված բնակիչները, ովքեր 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ են, հաղորդումներ և բացատրություններ են տվել այն մասին, որ համայնքի ղեկավարն իրենց անուններով համայնքի բյուջեից ընդհանուրը 1.100.000 ՀՀ դրամ գումարի չափով օգնություն է դուրս գրել, սակայն իրենցից մեկն ընդհանրապես գումար չի ստացել, իսկ մյուսներն ստացել են ընդհանուրը 300.000 ՀՀ դրամ գումար:

Տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ART բարեգործական կազմակերպությունից Զարթոնքի համայնքապետարանին է փոխանցվել 400 ԱՄՆ դոլար գումար՝ քառօրյա պատերազմին մասնակցած և վիրավորված երկու զինծառայողների բուժման և հանգստի նպատակով, որը, սակայն, չի փոխանցվել նրանց։

Այդպիսով՝ Զարթոնքի համայնքապետ Պարույր Սարգսյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքն օգտագործելով ուրիշի խոշոր չափերով գույքը յուրացնելու մեջ։

Պատիժը տուգանքն է` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկումը` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Лента

Рекомендуем посмотреть