Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար միջազգային դրամահավաք կհայտարարվի - RadioVan.fm

Онлайн

Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար միջազգային դրամահավաք կհայտարարվի

2019-04-16 14:05 , Мир, 1795

Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար միջազգային դրամահավաք կհայտարարվի

Հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու նպատակով հանգանակություն կսկսվի ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Այդ տաճարը Ֆրանսիայի պատմության մասն Է: Մենք հպարտանում ենք նրանով, մենք կարողացանք այն կանգնեցնել ավելի քան 800 տարի առաջ՝ դարեր ի վեր լրակառուցելով և այժմ էլ կվերականգնենք. դա են մեզանից սպասում ֆրանսիացիները, դա են պահանջում մեզանից մեր պատմությունն ու մեր ճակատագիրը»,-ընդգծել Է Մակրոնը՝ տաճարում մոլեգնած հրդեհը համարելով «իսկական ողբերգություն»:

Ֆրանսիական «Լե Ֆիգարո» թերթի տեղեկացմամբ՝ առաջին հանգանակությունն արդեն արվել է․ֆրանսիացի գործարարների Պինո ընտանիքը, որը հանդիսանում է Artemis&Kering ընկերությունների սեփականատերը, արդեն իսկ 100 միլիոն եվրո է տրամադրելԱստվածամոր տաճարի վերականգման համար։

Փարիզի, ինչպես նաև ամբողջ աշխարհի ճարտարապետական գլուխգործոցներից մեկում՝ Աստվածամոր տաճարում հրդեհը բռկվել էր երեկ երեկոյան, այն հիմնականում մարվել է, հրշեջներն աշխատանքներ են տանում հրդեհի վերսկսման վտանգը կանխելու ուղղությամբ։

Հրդեհի հետևանքով, մասնավորապես, փլուզվել են 850-ամյա գոթական տաճարի սրածայր աշտարակը և տանիքի մի մասը:

Փարիզում կատարվածին արձագանքել է Հայաստանի հոգևոր և քաղաքական վերնախավը։

Лента

Рекомендуем посмотреть