ՀՀ սպորտի նախարարությունը կասեցրել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը․ ֆեդերացիայի նախագահը որոշումն ապօրինի է համարում - RadioVan.fm

Онлайн

ՀՀ սպորտի նախարարությունը կասեցրել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը․ ֆեդերացիայի նախագահը որոշումն ապօրինի է համարում

2019-04-16 14:19 , Спорт, 1628

ՀՀ սպորտի նախարարությունը կասեցրել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը․ ֆեդերացիայի նախագահը որոշումն ապօրինի է համարում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ապրիլի 1-ից կասեցրել է նախարարության և Բռնցքամարտի ֆեդերացիայի միջև կնքված պայմանագրով ֆեդերացիայի ֆինանսավորումը՝ մինչև ֆեդերացիայի օրինական հիմքերի ապահովումը:

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնում է ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը՝ փաստը որակելով «ակնհայտ ապօրինություն և ակնհայտ ոչ իրավաչափ վարչարարություն», որը չեն հանդուրժելու և դիմելու են ՀՀ վարչապետին։

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Հարգելի հայրենակիցներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ և լրագրողներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանի օլիմպիական կոմիտեն և սպորտի նախարարությունը վերջնականապես հաստատեցին այն իրողությունը, որ ծառայում են մեկ անձի շահերին և նրա քմահաճույքների կատարմանը:

Այսպես, ՀՀ սպորտի նախարարությունից ստանում եմ գրություն, որով ասվում է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը 01.04.2019 թվականին կասեցրել է նախարարության և ֆեդերացիայի միջև կնքված պայմանագրով ֆեդերացիայի ֆինանսավորումը՝ մինչև ֆեդերացիայի օրինական հիմքերի ապահովումը:Բռնցքամարտի ֆեդերացիան, որպես օլիմպիական մարզաձև, ֆինանսավորվել է պետական բյուջեից: Այս տարի ևս կնքվել է համապատասխան պայմանագիր, սակայն մեկ անձի կամակատար սպորտի նախարարությունն իր ապօրինի որոշմամբ դադարեցրել է ֆինանսավորումը, այն էլ այն ժամանակ, որ բռնցքամարտն իր զարգացման լավագույն ժամանակներն է ապրում:

Նման ակնհայտ ապօրինություն և ակնհայտ ոչ իրավաչափ վարչարարություն չենք հանդուրժելու և դիմելու ենք ՀՀ վարչապետին, ակնկալելով ինստիտուցիոնալ տեսքի բերել նախարարությանը:ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան պահանջել է տրամադրել կայացված որոշման ընդունման հիմքում ընկած վարչական վարույթի նյութերը։

Հանրությանը մշտապես տեղեկացնելու ենք իրավասու մարմինների բոլոր ապօրինությունների մասին»:

Лента

Рекомендуем посмотреть