Հերքում և բռնագանձում պահանջով Քոչարյանն ընդդեմ Համբարձումյանի դատական նիստը հետաձգվել է - RadioVan.fm

Онлайн

Հերքում և բռնագանձում պահանջով Քոչարյանն ընդդեմ Համբարձումյանի դատական նիստը հետաձգվել է

2019-04-16 15:27 , Право, 1500

Հերքում և բռնագանձում պահանջով Քոչարյանն ընդդեմ Համբարձումյանի դատական նիստը հետաձգվել է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի գործով այսօր նախանշված դատական նիստը հետաձգվել է մինչև աշուն։

Գործարարն ու նրա ներկայացուցիչն այսօրվա նախնական նիստին չեն ներկայացել, ինչից հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը հայտարարել է, որ պատասխանողը պատշաճ ծանուցված չէ դատական նիստի օրվա և ժամի մասին: Այդ իսկ պատճառով որոշում է կայացվել Համբարձումյանին պատշաճ ծանուցելու համար նիստը հետաձգել և նշանակել սեպտեմբերի 26-ին:

Նշենք՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմումը նրեկայացրել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։ Հայցադիմումը ներկայացնելու հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 02.11.2018 «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հնչեցված այն արտահայտությունը, ըստ որի գործարարն ասել է, թե 2008 թվականին խոշոր գործարք է արել արաբների հետ և իրեն չխանգարելու համար ի թիվս այլ պաշտոնյաների՝ վճարել է նաև հանրապետության նախագահ՝ Քոչարյան Ռոբերտին:

Օրբելյանը հայցադիմում է ներկայացրել դատարան զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:

Лента

Рекомендуем посмотреть