«Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը». Համերգ` տաղանդավոր երիտասարդ հայ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ - RadioVan.fm

Онлайн

«Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը». Համերգ` տաղանդավոր երիտասարդ հայ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ

2019-04-17 19:19 , Культура, Шоу бизнес, 1162

«Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը». Համերգ` տաղանդավոր երիտասարդ հայ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ

Արամ Խաչատրյան տուն-թանգարանում ապրիլի 18-ին կկայանա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը:

Ինչպես հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, համերգին կմասնակցեն «Հայաստանի Հանրապետության տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման» նպատակային ծրագրի անդամները:

Համերգների ընթացքում կկատարվեն հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունները:

«Հայաստանի Հանրապետության տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման» նպատակային ծրագրի նպատակն է բացահայտել և աջակցել 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ–կատարողներին՝ «Դաշնամուր», «Ջութակ», «Թավջութակ» մասնագիտություններում: Ծրագիրը միջոցառումների համալիր շարք է, որը միտված է բնականոն սերնդափոխությանը և միջազգային ասպարեզում հայ կատարողական դպրոցի մրցունակության ապահովմանը:

Ծրագրում ներգրավված 15 պատանի երաժիշտներ 2013-2019 թթ. մասնակցել են ավելի քան 180 տարբեր միջոցառումների` մրցույթներ, փառատոներ, համերգներ: Նրանցից շատերը արժանացել են հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկրի կոչմանը:

Лента

Рекомендуем посмотреть