2019 թվականի ապրիլի 24-ը Մոնրեալում հայտարարված է Հայոց ցեղասպանության հիշատակման օր - RadioVan.fm

Онлайн

2019 թվականի ապրիլի 24-ը Մոնրեալում հայտարարված է Հայոց ցեղասպանության հիշատակման օր

2019-04-17 20:24 , Общество, 1670

2019 թվականի ապրիլի 24-ը Մոնրեալում հայտարարված է Հայոց ցեղասպանության հիշատակման օր

Մոնրեալի քաղաքապետարանն ապրիլի 15-ին հատուկ նիստի ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ կապված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի հետ։

Ինչպես հաղորդում է horizonweekly-ն, հայտարարության մեջ նշված է, որ 1915-16 թթ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որին զոհ է գնացել հայ ժողովրդի երկու երրորդը։

Նշվում է նաև, որ 1997 թվականից սկսած Մոնրեալի քաղաքապետարանը ամեն տարի բանաձև է ընդունում, որով դատապարտում է մեկուկես միլիոն հայերի տեղահանությունը, ջարդը։

Քաղաքապետարանի հայտարարության մեջ նաև նշվում է, որ Մոնրեալում ապրում է 50 հազար հայ, որոնք, որպես հայ համայնք, իրենց մասնակցությունն են բերում քաղաքի մշակութային, տնտեսական, քաղաքական կյանքին։

Քաղաքապետ Վալերի Փլանթի վավերացմամբ 2019 թվականի ապրիլի 24-ը Մոնրեալում հայտարարված է Հայոց ցեղասպանության հիշատակման օր։

Лента

Рекомендуем посмотреть