Հղիության սելեկտիվ ընդհատման հետևանքները. Հայաստանը 11 երկրների ցանկում է, որտեղ ավելի շատ տղաներ են ծնվում, քան աղջիկներ - RadioVan.fm

Онлайн

Հղիության սելեկտիվ ընդհատման հետևանքները. Հայաստանը 11 երկրների ցանկում է, որտեղ ավելի շատ տղաներ են ծնվում, քան աղջիկներ

2019-04-19 18:21 , Общество, 1607

Հղիության սելեկտիվ ընդհատման հետևանքները. Հայաստանը 11 երկրների ցանկում է, որտեղ ավելի շատ տղաներ են ծնվում, քան աղջիկներ

Հայաստանը տեղ է գտել 11 երկրների ցանկում, որտեղ ավելի շատ տղաներ են ծնվում, քան աղջիկներ։

Համաձայն մասշտաբային հետազոտության, որը հրապարակվել է ամերիկյան Գիտությունների ազգային ակադեմիայի ամսագրում, աշխարհում 23 միլիոն աղջիկ լույս աշխարհ չի գալիս հղիության սելեկտիվ ընդհատման պատճառով։ Իսկ դա երկու անգամ ավելին է, քան այն մարդկանց թիվը, ովքեր ապրում են Բելգիայում կամ Կուբայում, և չորս անգամ ավելին Դանիայի կամ Ֆինլանդիայի բնակչությունից։

Հետազոտության շրջանակում վերլուծվել են աշխարհում վերջին տասնամյակներում ծնելիության տվյալները։ Պարզվել է, որ երեք հետխորհրդային երկրներում՝ Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում հղիությունների սելեկտիվ ընդհատման բռնկումն սկսվել է Խորհրդային Միության փլուզումից հետո, 1991-1992 թվականներին և համընկել առհասարակ ծնելիության կտրուկ անկման հետ։

Գիտնականները նշում են, որ եթե Վրաստանում հարաբերակցությունն արդեն հավասարվել է, ապա Հայաստանում եւ Ադրբեջանում սելեկտիվ աբորտների գործելակերպը նախկինի պես լայնորեն տարածված է։ Այսպես, 2017 թվականին 100 նորածին աղջկան բաժին էր ընկնում միջինը 112-113 տղա։

1970-2017 թվականներին ուսումնասիրելով երկու հարյուր երկրների ծնելիության վիճակագրությունը՝ ամերիկյան եւ սինգապուրյան գիտնականները պարզել են, որ հղիության սելեկտիվ ընհատման առաջատարներն են 11 երկրներ՝ Չինաստան, Հնդկաստան, Ադրբեջան, Ալբանիա, Հայաստան, Վիետնամ, Վրաստան, Թայվան, Թունիս, Չեռնոգորիա եւ Հարավային Կորեա։

Միջինը 100 նորածին աղջկան բաժին է ընկնում մոտ 105 տղա։ Տարեցտարի այս հարաբերակցությունը կարող է մի փոքր տատանվել դեպի այս կամ այն կողմ (1.03-1.07), բայց ընդհանուր առմամբ մնում է անփոփոխ՝ անկախ երկրից։

Սակայն գրեթե 40 տարի առաջ ստեղծված տեխնոլոգիան, որը թույլ է տալիս պարզել դեռ չծնված երեխայի սեռը, առաջ է բերել հղիության սելեկտիվ ընդհատման գործելակերպը։ Օրինակ, Չինաստանում 2005 թվականին 100 նորածին աղջկան բաժին էր ընկնում 118 տղա, Հնդկաստանում տասը տարի առաջ՝ 111։

Աղբյուրը ՝ BBC.

Лента

Рекомендуем посмотреть