Երիտասարդ ներդրողները ահազանգում են խոչընդոտների մասին - RadioVan.fm

Онлайн

Երիտասարդ ներդրողները ահազանգում են խոչընդոտների մասին

2019-04-22 15:25 , Политика, 1096

Երիտասարդ ներդրողները ահազանգում են խոչընդոտների մասին

«ՍՎ ՋՈՒՐ» ՍՊԸ տնօրեն Վ. Գևորգյանը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով, «թե ինչպես Հայաստանում երիտասարդ ներդրողներին մերժում են իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն»:

Բաց նամակում ասված է.

«Ոգեշնչված վերջին իրողություններով, երկու երիտասարդ գործընկերներով որոշեցինք զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Ելնելով գտնվելու վայրից և խորհրդակցելով տարբեր արհեստավարժ մասնագետների հետ որոշեցինք ձեռնարկել Արզնի ածխաթթվային հանքային ջրի շշալցում և այն արտահանել այլ երկրներ:

Այս գործունեության տեսակն ընտրելու հիմնավորումները հետևյալն են.

- որպես արտադրամաս կօգտագործվեր «Արզնի առողջարան» ՓԲԸ-ի նախկին լվացքատան չշահագործվող տարածքը.

-կօգտագործվեր նաև արդեն իսկ գոյություն ունեցող խողովակաշարը, որով «Արզնի առողջարանն» իր ըմպելասրահի համար Արզնի ածխաթթվային հանքային ջուր է ստանում.

-ներկայումս Հայաստանում այս հայտնի ածխաթթվային հանքային ջրի շշալցում չի իրականացվում:

-մենք ոչ մի վնաս չենք պատճառում գործող առողջարաններին և այլ գործող կառույցներին, քանզի վայրկյանում 7լ ջուր դուրս եկող հանքավայրից մենք վերցնելու էինք ընդամենը 0,5լ:

Փաստորեն բնությանը չվնասելով, ոչինչ չփոխելով «միայն 70 մետր խողովակաշարի միացում» մեզ անհրաժեշտ էր միայն հանքային ջրիարդյունահանման թույլտվություն ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից, որին մենք դիմեցինք 2018 թվականի հունիսին: Օրենքով սահմանված կարգով սեպտեմբերի 19-ին մեր հաշվետվությունը ուղարկվում է Բնապահպանության նախարարություն, շրջակա միջավայրի վրա ազդեցությունը փորձաքննական գնահատելու և եզրակացություն տալու համար:

Գործընթացըհարթ էր, մեր կողմից պատշաճ կերպով ներկայացվել էին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, անցկացվել էին բոլորհանրային լսումները: Այս ամենի մասին վկայում է չորրորդ՝ վերջինհանրային լսման ժամանակ Բնապահպանության նախարարության փորձագետի դրական ելույթը, որում նա հաստատում է սահուն գործընթացի մասին և բնությանը վնաս չհասցնելու փաստը, չի նշում որևէ թերություն կամ խնդիր:

Այնինչ Բնապահպանության նախարարության կողմից 29.01.2019թ. ստացանք Պետական փորձաքննական բացասական եզրակացություն, որի հիմքում դրված էրդեռևս 2017թ-ին արտոնագիրը կորցրած «ՎԻ ԸՆԴ ԷՅ ՏՈՒՐ» ՍՊԸ-ի կողմից ստացված գրությունը, որտեղ կարծես թե հրամայվում է Բնապահպանության նախարարին.- «Մերժել «ՍՎ ՋՈՒՐ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հանրային լսումների անցկացումը, ինչպես նաև դադարեցնել փորձաքննությունը, քանի որ նրանք չունեն բավարար հիմքեր այնտեղ գործունեություն իրականացնելու համար»:

Բնապահպանության նախարարությունը այն ստանալով անմիջապես «մերժում է» մեր գործունեությունը՝ կայացնում է բացասական եզրակացություն: Իսկ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն էլ հիմք վերցնելով բացասական եզրակացությունը 07.03.2019 թվականի գրությամբ մերժում է մեր հայտը:

Հարկ եմ համարում նշել, որ մենք արդեն իսկ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ից վերցրել ենք100 մլն դրամ վարկ, պատվիրել սարքավորումներ Չինաստանից և կատարելներդրում շինարարական աշխատանքների համար, հենվելով դրական նախընտրական փուլի, հարթ գործընթացի և անվնաս բնապահպանական գործունեության վրա: Մյուս կողմից արտադրամաս ծառայող շինության վրա մեր կողմից արդեն կատարվել են բոլոր անհրաժեշտ աշխատանքները:

Մեծարգո պարոն Վարչապետ՝ Բնապահպանության նախարարությունում մեզ «բարեկամաբար» ասացին, որ դրական եզրակացություն ստանալու համար մեզ պետք է Արզնի հանքային ջուր նախկինում արդյունահանող և արտոնագիրը կորցրած «Վի Ընդ Էյ Տուր» ՍՊԸ-ի հետ «լեզու» գտնել, իսկ դա այն ընկերությունն է, որը Հանրապետական կուսակցության իշխանության օրոք ունենալով նրանց մեծ աջակցությունը,կարողանում էր ցանկացած հարց լուծել ի նպաստ իրեն: Բնականաբար մենք նրանց հետ «լեզու» գտնելու ցանկություն չունենք և ցանականում ենք օրինական ճանապարհով հարթել մեր ուղին:

Այս ամենի և Բնապահպանության նախարարության աշխատակիցների կողմից այլ օրինախախտումների մասին մենք պատրաստ ենք լիարժեք տեղեկատվություն ներկայացնել Ձեր կողմից լիազորված ներկայացուցչին:

Մեծ ակնկալիքով սպասում ենք Ձեր արձագանքին և միջամտությանը արդարությունը վերականգնելու համար»։

Лента

Рекомендуем посмотреть