ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը ձերբակալվել է․ ՀՀ ոստիկանություն - RadioVan.fm

Онлайн

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը ձերբակալվել է․ ՀՀ ոստիկանություն

2019-04-22 15:31 , Право, 1743

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը ձերբակալվել է․ ՀՀ ոստիկանություն

Ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել Միհրան Պողոսյանը:

Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Ապրիլի 17-ին Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր տեղական և միջպետական հետախուզում:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ: Ապրիլի 19-ին տեղեկություններն իրացնելով, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՌԴ ներքին գործերի նախարարության աշխատակիցների սերտ համագործակցության շնորհիվ Միհրան Պողոսյանը հայտնաբերվել է Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել:

Նշենք՝ օրեր առաջ Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ որպես նախկին պատգամավորի գտնվելու վայրի հասցե մատնանշելով ք․ Մոսկվա, Մոսֆիլմովսկայա 70 շենք, 1-ին կորպուս, բն 139-ը։

Лента

Рекомендуем посмотреть