Կասկածու՞մ եք գազի դիմաց վճարի չափին․ տեղեկացեք՝ ինչ անել - RadioVan.fm

Онлайн

Կասկածու՞մ եք գազի դիմաց վճարի չափին․ տեղեկացեք՝ ինչ անել

2019-04-22 18:24 , Общество, 1340

Կասկածու՞մ եք գազի դիմաց վճարի չափին․ տեղեկացեք՝ ինչ անել

Հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումները, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրության արդյունքները՝ գազամատակարարման ոլորտում սպառողների իրավունքների ու պարտավորությունների մասին ուղեցույց է հրապարակվել։

Ողեցույցում անդրադարձ է կատարվել հետևյալ հիմնական հարցերին՝

․Ինչպե՞ս կարող է գազամատակարարող ընկերության բաժանորդը ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները,

• Արդյոք գազամատակարարող ընկերությունն ունի բաժանորդի հարցերին պատասխանելու պարտականություն,

• Որտե՞ղ է տեղադրվում գազի հաշվիչ սարքը,

•Ո՞ր դեպքում մատակարարն իրավունք ունի ընդհատել կամ դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը,

• Ի՞նչ իրավունքներ ունի մատակարարը բաժանորդի կողմից վճարում չկատարելու դեպքում,

•Ի՞նչ անել, երբ համաձայն չեք գազամատակարարող ընկերության ներկայացրած վճարման հաշիվների հետ,

• Ի՞նչ անել, երբ առևտրային հաշվառքի սարքի աշխատանքը թվում է կասկածելի,

• Ինչպե՞ս բողոքարկել գազամատակարարող ընկերության գործողությունները,

•Ո՞ր դեպքերում Մարդու իրավունքների պաշտպանը կքննարկի հարցը և ո՞վ կարող է դիմել Պաշտպանին։

28 էջից կազմված ուղեցույցը կարող եք գտնել հետևյալ հղմամբ։

Лента

Рекомендуем посмотреть