Онлайн

Տյոմ Հակոբյանը կներկայացնի Հայաստանը «Նոր ալիք 2019» երգի միջազգային մրցույթում

2019-04-22 20:27 , Культура, Шоу бизнес, 336

Տյոմ Հակոբյանը կներկայացնի Հայաստանը «Նոր ալիք 2019» երգի միջազգային մրցույթում

«Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում, որն այս տարի կանցկացվի օգոստոսին Ռուսաստանի Սոչի քաղաքում, Հայաստանը կներկայացնի երիտասարդ երգիչ Տյոմը, որը երաժշտասերների լայն շրջանակին հայտի է «Իքս ֆակտոր 4» նախագծից:

Երգիչն այդ մասին հայտնել է ֆեյսբուքի իր էջում տեսաուղերձի միջոցով: «Ողջունում եմ բոլոր հայրենակիցներիս: Արդեն երեք օր է՝ գտնվում եմ Մոսկվայում: Երկու բավականին ծանր օր եմ անցկացրել, քանի որ մասնակցում էի «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչին: Մրցում էինք շատերս, բայց ընտրվեցի ես: Այս տարի մրցույթում Հայաստանը ներկայացնելու եմ ես»,-տեսաուղերձում ասում է երգիչը: Նա դիմում է երկրպագուներին՝ ընգգծելով, որ ակնկալում է նրանց աջակցությունը:

2002 թվականից անցկացվող մրցույթի ստեղծման գաղափարը երաժիշտներ Իգոր Կրուտոյինն ու Ռայմոնդ Պաուլսինն է: Մրցույթը նպատակ ունի բացահայտել ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ երկրների տաղանդավոր երգիչներին:

Лента

Рекомендуем посмотреть