Ապրիլի 23-25-ը «Սանիթեք»-ը աշխատելու է արտակարգ ռեժիմով - RadioVan.fm

Онлайн

Ապրիլի 23-25-ը «Սանիթեք»-ը աշխատելու է արտակարգ ռեժիմով

2019-04-23 17:46 , Общество, 1137

Ապրիլի 23-25-ը «Սանիթեք»-ը աշխատելու է արտակարգ ռեժիմով

«Սանիթեք»-ի տնօրինությունն այսօր տարածած հայտարարությամբ տեղեկացնում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրով պայմանավորված ընկերությունն աշխատելու է արտակարգ ռեժիմով։

«Հարգելի՛ համաքաղաքացիներ, քաղաքի հյուրեր,

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 23-ից 25-ը «Սանիթեք» ընկերությունը կաշխատի արտակարգ ռեժիմով՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և հարակից տարածքների մաքրությունն ապահովելու նպատակով:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կաշխատեն ընկերության 300 աշխատակիցներ՝ 250 մաքրուհիներ և 50 բանվորներ, ովքեր միմյանց փոխարինելով կհերթապահեն 24 ժամ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մաքրման լրացուցիչ աշխատանքներ են տարվելու մայրաքաղաքի բոլոր այն հատվածներում, որտեղ սովորաբար այս օրերին հյուրերի ավելի մեծ հոսք է լինում, ինչպես նաև քաղաքային հատուկ միջոցառումների համար նախատեսված հատվածներում»,-ասված է ընկերության տարածած հայտարարությունում:

Лента

Рекомендуем посмотреть