«Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» . Թաներ Աքչամի նոր գիրքը թուրքական ժխտողական պատմագիտությունը դարձնում է «ֆեյք նյուզ» - RadioVan.fm

Онлайн

«Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» . Թաներ Աքչամի նոր գիրքը թուրքական ժխտողական պատմագիտությունը դարձնում է «ֆեյք նյուզ»

2019-04-23 21:26 , Культура, Шоу бизнес, 2373

«Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» . Թաներ Աքչամի նոր գիրքը թուրքական ժխտողական պատմագիտությունը դարձնում է «ֆեյք նյուզ»

Հայաստանում հայերեն թարգմանությամբ լույս է ընծայվել թուրք պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գիրքը, որում ներկայացված են բացառիկ հեռագրեր, որոնք հերքում են թուրքական ժխտողականության գլխավոր թեզը: Դրանք ապացուցում են, որ եղել են սպանության հրամաններ, որոնք տվել է Թալեաթը: Հեղինակի հավաստիացմամբ` փաստաթղթերի ուսումնասիրությունն ու հրատարակումն ամենածանր հարվածն է թուրքական ժխտողականությանը:

Գրքի շնորհանդեսն անցկացվեց ապրիլի 22-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում: Գիրքը լույս է ընծայել Newmag հրատարակչական ընկերությունը:

«Գիտական շրջանակներում հիմնականում շրջանառվում է այն դրույթը, որ Թալեաթ փաշայի հեռագրերը չհաստատված փաստաթղթեր են, և շատերը չէին նախաձեռնում նորից սուզվել պատմության գիրկն ու հեռագրերի միջոցով գտնել ճշմարտությունը: Թաներ Աքչամը ձեռնամուխ եղավ այդ գործին», - նշեց գրքի թարգմանիչ Անդրանիկ Իսրայելյանը:

Նա հավելեց` երբ կարդում էր գիրքն ու թարգմանում այն, հիանում էր հեղինակի մասնագիտական որակներով: «Աքչամն ուսումնասիրել է անգամ այն, թե այդ տարիներին ինչ թղթի տեսակներ էին օգտագործում, կոդավորման ինչ ձևեր կային, նա ճշտել է, թե հեռագրերում նշված մարդիկ գոյություն ունեցե՞լ են արդյոք, թե ոչ»,- ներկայացրեց թարգմանիչը:

Գրքի խմբագիր Արմեն Սարգսյանն ասաց, որ գրքում շեշտվում է այն, որ Հայոց ցեղասպանությունը սկսել է ժխտվել իրականացման առաջին իսկ վայրկյաններից:

Հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն ասաց, որ աշխատել են պահպանել հեղինակի բարեխիղճ շարադրանքը, փաստերի համադրումը, ճշգրտումը, հստակեցումը և դրանց պատճառահետևանքային կապերի բացահայտումը: «Փորձել ենք չմիջամտել որպես հայեր: Թարգմանելիս կարող ես բառը փոխարինել հոմանիշով, գտնել այնպիսի մի բառ, որը կբխի քո ցանկություններից: Չենք տրվել այդ գայթակղությանն ու գիրքը թարգմանել ենք այնպես, ինչպես դա կաներ նորվեգացին, վիետնամցին և այլք: Աքչամն առաջնորդվել է հետևյալ սկզբունքով` փաստերը համադրել այնպես, թեզերը կառուցել այնպես, որ յուրաքանչյուր թեզ պարտադիր լինի ապացուցել, և եթե որևէ մեկը որոշի հերքել գրվածքը, ստիպված լինի թեզ առ թեզ բոլոր կետերն ու փաստարկները հերքել և առաջ քաշել հակաթեզեր»,-ընդգծեց Նալբանդյանը:

«Ինչպե՞ս որոշեցի գրել այս գիրքը. ամեն ինչ շատ պարզ է: 2015-ին ինձ թույլ տվեցին տեսնել Գրիգոր Գերգերյանին պատկանող մասնավորարխիվը: Այնտեղ գտա փաստաթղթերը ու հենց այդ պահին էլ որոշեցի, որ պետք է հրապարակել դրանք: Ամենադժվարն այս գործում օսմանյան կոդավորման համակարգից և գաղտնագրված հեռագրերից գլուխ հանելն էր: Օսմանյան պաշտոնյաներն օգտագործում էին երկուսից մինչև հինգ նիշ ունեցող կոդավորման համակարգեր գաղտնի հաղորդակցվելու համար: Վճռական պահն այդկոդավորմանտրամաբանությունը հասկանալն էր: Դրա համար շատ երկար ժամանակու շատ աշխատանք պետք եղավ», - տեսաուղերձի միջոցով պատմեց գրքի հեղինակ Թաներ Աքչամը:

Նրա խոսքով` իրականում ինքը ծրագրում էր նոր գրքով ներկայացնել Գերգերյանի արխիվի այն փաստաթղթերը, որոնք տեղ չեն գտել այս գրքում: «Խոսքը Ստամբուլի ռազմական տրիբունալներին առնչվողփաստաթղթերի մասին է, բայցորոշեցի բոլորովին այլ քայլ անել: Բոլոր այն նյութերը, որոնք հասանելի էին միայն ինձ, ես հասանելի եմ դարձրել բոլորին: Դրանք կարող եք գտնել օնլայն: Մենք փաստաթղթերը դասակարգել, խմբավորել ու ներկայացրել ենք երեք բաժնով, օսմաներեն նյութերը թարգմանել ենք անգլերեն և թուրքերեն», - շեշտեց նա:

Աքչամն ասաց, որ աշխատում է Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրականացման գործում Ջեմալ փաշայի դերը հասկանալու նախագծի վրա: «Հայտնի է, որ նա Ստամբուլում երիտթուրքերի առաջնորդներիցմեկն էր: Խոսակցություններ կան, թե նա փորձել է փրկել հայերի կյանքը: Փորձում եմ հասկանալ, թե որն է եղել նրա իրական դերը Հայոց ցեղասպանության տարիներին»,- եզրափակեց նա:

Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական գլխավոր փաստարկն այն է, որ տեղահանության հրամանից բացի այլ հրաման չի եղել, հետևաբար հայերը մահացել են, բայց ոչ սպանվել: Այնինչ Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթն անձամբ էղեկավարել հայերի տեղահանումն ու ջարդը: Այդ հրամանները նա հեռագրել է թուրք պաշտոնյաներին նաև Հալեպում աշխատող Նայիմ բեյին: Նայիմ բեյի հետ Հալեպում ծանոթանում է Դեր Զորի անապատով անցած և հրաշքով փրկված Արամ Անտոնյանը: Նա թուրք պաշտոնյային կաշառելով ձեռք է բերում պատմական փաստաթղթերը` Թալեաթի հեռագրերը, որոնցում Թալեաթը հրամայում էր սպանել հայերին: Արամ Անտոնյանը 70-ից ավելի փաստաթղթերը Հալեպից տեղափոխում է Փարիզ և1921-ին գիրք հրատարակում: Անտոնյանը բոլոր փաստաթղթերը հանձնում է Փարիզի Պողոս Նուբար գրադարանին: Փաստաթղթերը գրադարանից անհետանում են, սակայն երջանիկ պատահականությամբ հայ կաթոլիկհոգևորական Գրիգոր Գերգերյանը 1950-ականների պատճենել էր դրանք ու իր հետ տարել ԱՄՆ: Այդ եզակի արխիվը ոչ ոք չէր ուսումնասիրել: Պատմաբան Թաներ Աքչամը 2015 թվականին կապվում է Գերգերյանի ժառանգների հետ և հասնում այդ արխիվին:

Лента

Рекомендуем посмотреть