Ազգայնականության պայմաններում հայ մնալը դժվար է. Գարո Փալյան - RadioVan.fm

Онлайн

Ազգայնականության պայմաններում հայ մնալը դժվար է. Գարո Փալյան

2017-09-19 15:14 , Общество, 1751

Ազգայնականության պայմաններում հայ մնալը դժվար է. Գարո Փալյան

«Թուրքիան հիմա վերադարձել է այն ժամանակաշրջան, երբ խորհրդարանում «ցեղասպանություն» բառի գործածումը հանցանք է համարվում։ Ինչպես հարյուր տարի առաջ Արևմուտքն աչքերը փակեց ցեղասպանության առաջ, այնպես էլ հիմա աչքերը փակում է մարդու իրավունքների խախտումների առաջ»,-այդ մասին այսօր Երևանում ընթացող Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:

Փալյանն ընդգծել է, որ ներկայիս Թուրքիայում դժվար է ժողովրդավարության պայքարը, քանի որ, վերջին երկու տարվա ընթացքում այդ երկրում ազգայնամոլությունն է հաստատվում.« Էրդողանն ազգայնականների հետ է քայլում, և դժբախտաբար, նրա համար անձայնությունը բարձր մակարդակի վրա է»,-նշել է նա:

«Թուրքիայում հայերը, դժբախտաբար, նորից վախի մեջ են։ Նրանք անձայն են մնում։ Անձայն մնալը հանգիստ մնալ չէ։ Ազգայնականության պայմաններում դժվար է հայ լինելն ու մնալը։ Եթե անձայն մնաս, ազգայնականներն ավելի վրա կտան, Թուրքիայի խորհրդարանում այդպես է։ Եթե իրավունք ունես, ուրեմն պետք է պատասխանես»,- ասել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, ում խոսքով միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը և բացել սահմանները Հայաստանի հետ:

Գարո Փայլանի համոզմամբ՝ ցեղասպանության հարցը դարձյալ սերունդներին փոխանցելու իրավունք չունենք։

Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը մեկնարկել է սեպտեմբերի 18-ին և աշխատանքները կամփոփի սեպտեմբերի 20-ին: Այս առիթով Հայաստանում են 1800-ից ավելի սփյուռքահայեր՝ աշխարհի 71 երկրից: Համաժողովի օրակարգում ներառված են հայրենիքի անվտանգության և պաշտպանության, արտաքին քաղաքականության, տնտեսական զարգացման և հայապահպանության խնդիրները:

Лента

Рекомендуем посмотреть