«Անիծում եմ Հայոց ցեղասպանության ոճրագործներին». Գարո Փայլան - RadioVan.fm

Онлайн

«Անիծում եմ Հայոց ցեղասպանության ոճրագործներին». Գարո Փայլան

2019-04-24 18:13 , Общество, 1675

«Անիծում եմ Հայոց ցեղասպանության ոճրագործներին». Գարո Փայլան

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը Հայոց ցեղասպանության տարելիցին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով. «Անիծում եմ Հայոց ցեղասպանության ոճրագործներին»:

Հայազգի պատգամավորը հրապարակել է Հայոց ցեղասպանության ժամանակ Քյութահիայի նահանգապետի պաշտոնը զբաղեցնող Ֆաիք Ալի Օզանսոյի լուսանկարը, ով այդ տարիներին հրաժարվել էր իրականացնել հայերին տեղահան անելու ու կոտորելու երիտթուրքական կառավարության հրահանգը:

«Հարգանքով խոնարհվում եմ բոլոր այն անձանց, ովքեր իրենց կյանքի գնով հրաժարվեցին իրականացնել ցեղասպանության հրահանգը՝ ի դեմս Քյութահիայի նահանգապետ Ֆաիք Ալի Օզանսոյի», - գրել է Փայլանը:

Лента

Рекомендуем посмотреть