«Մեր երկրի սահմանների հսկողությունն ամուր է և այդպես է լինելու նաև վաղը»․ ՀՀ-ն տոնում է Սահմանապահ զորքերի օրը - RadioVan.fm

Онлайн

«Մեր երկրի սահմանների հսկողությունն ամուր է և այդպես է լինելու նաև վաղը»․ ՀՀ-ն տոնում է Սահմանապահ զորքերի օրը

2019-04-26 12:57 , Общество, 1220

«Մեր երկրի սահմանների հսկողությունն ամուր է և այդպես է լինելու նաև վաղը»․ ՀՀ-ն տոնում է Սահմանապահ զորքերի օրը

«Մեր երկրի սահմանների հսկողությունն այսօր ամուր է և հուսալի, յդպես է լինելու նաև վաղը»,-այսօր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանապահ զորքերի վարչությունում Սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանն ասել է ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ մեր հայրենիքի սահմանները սրբազան են և այդ սահմանների պաշտպանության կարևոր առաքելության առաջին գծում սահմանապահներն են։

Վանեցյանը համոզմունք է հայտնել, որ ներկաներից յուրաքանչյուրն իր ծառայությանը վերաբերվում է համապատասխան բարձր գիտակցությամբ և պատասխանատվությամբ։

«Հայաստանի կառավարությունը և ողջ ժողովուրդը մեզ վստահել են մի սահմանագիծ, որտեղից սկսվում է մեր ապահովությունն ու անվտանգությունը։ Սահմանից է սկսվում նոր Հայաստանի վերելքը, չկա և չի կարող լինել կայացած պետություն առանց ապահով սահմանների»,-հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը՝ շնորհավորելով սահմանապահներին օրվա կապակցությամբ։

Նշենք՝ 1994-ի ապրիլի 26-ին ներկայացվել է «Պետական սահմանի մասին» օրենքի նախագիծը, որն ընդունվել է 2001-ի նոյեմբերի 20-ին։ ՀՀ-ում ապրիլի 26-ը՝ որպես սահմանապահի օր, երկրի նախագահի հրամանագրով նշվում է 2007-ից սկսած։

ՀՀ սահմանապահ զորքերի խնդիրն է պաշտպանել ՀՀ պետական սահմանը, պետական սահմանին ապահովել ՀՀ անվտանգությունն ու անկախությունը, իրականացնել սահմանային հսկողություն՝ պետական սահմանի անցակետերում, իրականացնել պետական սահմանի ռեժիմն ու սահմանապահ ռեժիմը։ Հայկական սահմանապահ զորքերը ընդգրկված են Ազգային անվտանգության ծառայության համակարգում, իսկ ԱՊՀ հարավային սահմանների պաշտպանությունն իրականացվում է ռուս գործընկերների հետ համատեղ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть