Դուք հաղթել եք և դուք հաղթելու եք. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Քաղաքացու օրվա առթիվ - RadioVan.fm

Онлайн

Դուք հաղթել եք և դուք հաղթելու եք. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Քաղաքացու օրվա առթիվ

2019-04-27 17:27 , Общество, 1083

Դուք հաղթել եք և դուք հաղթելու եք. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Քաղաքացու օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Քաղաքացու օրվա առթիվ: Նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով.

«Սիրելի ժողովու՜րդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. շնորհավորում եմ բոլորիդ Քաղաքացու օրվա առիթով:

Դուք հաղթել եք եւ դուք հաղթելու եք: Դուխով»:

Հայաստանում առաջին անգամ ապրիլի վերջին շաբաթ օրը նշում են որպես Քաղաքացու օր:

Հիշեցնենք, որ այս տարվանից ապրիլի վերջին շաբաթ օրը նշվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր:Այս տարի այդ օրը ապրիլի 27-ն է` այսօր։ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների անցկացման համար պահուստային ֆոնդից կառավարության աշխատակազմին տրամադրվել է 124 մլն դրամ:

Այսօր Երևանում և մարզերում կազմակերպվելու են տարաբնույթ միջոցառումներ՝ ծառատունկ, մարզական խաղեր, ցուցահանդեսներ, հանրային քննարկումներ, համերգային ծրագիր, թատերական ներկայացումներ, կավճանկարչություն և այլն։

Նշենք, որ այսօր Երևանում մինչև ժամը 24:00-ն երկկողմանի փակ էՄաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Հաղթանակի կամուրջ: Արգելվումէ երթևեկությունը Թումանյան-Սարյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Թումանյան-Տերյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Պուշկինի-Սարյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Արամի-Կողբացու փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան-Սարյան փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան-Զաքիյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա:

Лента

Рекомендуем посмотреть