Онлайн

«Արարատ 73»-ի խաղացող Սուրեն Մարտիրոսյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

2019-04-27 22:21 , Спорт, 272

«Արարատ 73»-ի խաղացող Սուրեն Մարտիրոսյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Ծննդյան 70-ամյակի առթիվ, հայկական ֆուտբոլի կայացման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Արարատ 73» լեգենդար թիմի անդամ, միջազգային կարգի սպորտի վարպետ, ֆուտբոլիստ, ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Մարտիրոսյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

«Ինձ համար «Արարատ 73»-ի հաղթանակը շատ կարևոր էր, որովհետև այն թիմային հաղթանակ էր: Պետության կայացման այս փուլում, առավել քան երբեք, շատ կարևոր է համախմբվել թիմային գաղափարի շուրջ: Մեր ժողովուրդը վառ անհատականություններ է տվել, և դուք ձեր օրինակով շատ մարդկանց եք ոգևորել ու ապացուցել, որ թիմային հաղթանակներ լինում են»,- շնորհավորելով ֆուտբոլիստին ծննդյան տարեդարձի առթիվ՝ նշել է քաղաքապետ Հայկ Մարությանը։

Лента

Рекомендуем посмотреть