Ֆինլանդիան վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը - RadioVan.fm

Онлайн

Ֆինլանդիան վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

2019-04-29 16:20 , Политика, 2065

Ֆինլանդիան վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Եվրամիության անդամ 28 երկրից ևս մեկը՝ Ֆինլանդիան, վավերացրեց Եվրամիության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ դառնալով այն մինչ օրս վավերացրած 12-րդ երկիրը։

«Ուրախ ենք հայտարարել, որ Ֆինլանդիան վավերացրել է Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Համաձայնագիրը կխորացնի ԵՄ-Հայաստան հարաբերությունները և օգտակար կլինի Հայաստանի ու ԵՄ քաղաքացիներին»,-ասված է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության թվիթերյան հրապարակման մեջ։

Հիշեցնենք՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագիրը 2018 թվականի ապրիլին միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից: 2018-ի հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը:

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մինչ այս վավերացրել են Գերմանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիան, Դանիան, Մալթան:

Лента

Рекомендуем посмотреть