Երևանի մայթերը բնակիչներին վերադարձնելու միջոցառումները շարունակվում են - RadioVan.fm

Онлайн

Երևանի մայթերը բնակիչներին վերադարձնելու միջոցառումները շարունակվում են

2019-04-30 14:38 , Общество, 1128

Երևանի մայթերը բնակիչներին վերադարձնելու միջոցառումները շարունակվում են

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի նախաձեռնությամբ ապամոնտաժվում են Նար-Դոս փողոցի 75 շենքի դիմացի հատվածում ինքնակամ տեղադրված կրպակները, որից հետո տարածքն ամբողջությամբ կբարեկարգվի:

«Կրպակները տիրապետողներին դեռևս 2018թ. դեկտեմբերին տեղեկացվել էր, որ իրենք առանց իրավահաստատող փաստաթղթերի զբաղեցնում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամաս և որ այդ կրպակները ենթակա են ապամոնտաժման:

Ապրիլի 9-ին բոլորին ուղարկվել են գրավոր ծանուցումներ, որոնցով առաջարկվել է ծանուցումներն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը:

Զուգահեռաբար տեղեկացվել է, որ սահմանված ժամկետում հողամասը չազատելու պարագայում վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը միջոցներ կձեռնարկի այն ազատելու և Երևան համայնքին պատճառված վնասը, ներառյալ մետաղե կրպակի ապամոնտաժման, տեղափոխման և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը, կրպակատերերից կգանձվեն դատական կարգով գանձելու»,-փոխանցում են քաղաքապետարանից՝ նշելով, որ ծանուցումները տնտեսվարողները ստացել են ապրիլի 11-ին, սակայն մինչև օրս նրանք ապամոնտաժման որևէ քայլ չեն ձեռնարկել:

«Քաղաքացիական օրենսգրքի համաձայն, հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Բացի այդ, դրանք վերադարձվում են սեփականատերերին կամ օգտագործողներին` առանց հողային օրենսդրությունը խախտողների կողմից այդ հողամասերի ապօրինի օգտագործման ժամանակահատվածում կատարված ծախսերի հատուցման»,-ընդգծում են քաղաքապետարանից՝ հավելելով, որ մայրաքաղաքի կենտրոնում մայթերն ու կանաչ հատվածներն ինքնակամ կառույցներից ազատելու և բնակիչներին վերադարձնելու միջոցառումները կշարունակվեն:

Лента

Рекомендуем посмотреть