Մոնումենտի առանձնատների դիմացից հանե՛լ նոր աղբամանները․ հանձնարարական՝ Մարությանից - RadioVan.fm

Онлайн

Մոնումենտի առանձնատների դիմացից հանե՛լ նոր աղբամանները․ հանձնարարական՝ Մարությանից

2019-04-30 15:28 , Общество, 2019

Մոնումենտի առանձնատների դիմացից հանե՛լ նոր աղբամանները․ հանձնարարական՝ Մարությանից

Որոշ «լյուքս» թաղամասերում, օրինակ, Մոնումենտի դղյակների մոտ, նոր ու մաքուր աղբամաններ են տեղադրված, մինչդեռ հիմնական փողոցներում, մեծամասամբ, կեղտոտ ու կոտրված աղբամաններ են․ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Սանիթեք»-ի ուշադրությունը հրավիրել է այս փաստի վրա։

«Ազատության պողոտայով դեպի Բաբայան փողոց բարձրանալիս աղբամաններ կան, որոնք թեքված, կիսավառված կամ չկան․․․դուրս եմ գալիս, շրջում եմ, գալիս եմ «Հաղթանակ» այգու դիմացի մայթը․ էդտեղ գիտեք՝ միլիոնանոց տներ կան՝ էնդեղ դրված լրիվ նո՜ր, սիրու՜ն աղբամաններ՝ լավ ա ոսկեջրած չի մենակ։ Կհանեք, կփոխեք հենց էսօր»,-քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ փաստից զայրացած հանձնարարել է Հայկ Մարությանը։

Քաղաքապետը միաժամանակ նշել է, որ եթե այդ թաղամասի բնակիչները ցանկություն կունենան՝ թող իրենց միջոցներով փոխեն։

Лента

Рекомендуем посмотреть