Այսօր Աշխատավորի օրն է - RadioVan.fm

Онлайн

Այսօր Աշխատավորի օրն է

2019-05-01 12:14 , Общество, 1629

Այսօր Աշխատավորի օրն է

Այսօր մայիսի 1-ն է, Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը:

Ի հիշատակ 1886թ. Չիկագոյում ծավալված դեպքերի, երբ ամերիկացի աշխատավորները ցույցի էին դուրս եկել՝ աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով, ինչն ավարտվել էր ոստիկանության հետ արյունալի բախումներով, Փարիզի կոնգրեսը 1889 թվականին մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին որոշում է ընդունում: Սակայն մայիսի 1-ը՝ որպես Աշխատավորների համերաշխության միջազգային տոն, առաջին անգամ նշվել է 1890թ: Այն այժմ տոնվում է աշխարհի ավելի քան 142 երկրում:

Հայաստանի Հանրապետությունում օրը ոչ աշխատանքային է։ «Աշխատանքի օր»-ը Երևանում կնշանավորվորվի Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի մայիսմեկյան երթով։

Лента

Рекомендуем посмотреть