Գործազրկություն Հայաստանում՝ թվերով. Ազգային վիճակագրական կոմիտե - RadioVan.fm

Онлайн

Գործազրկություն Հայաստանում՝ թվերով. Ազգային վիճակագրական կոմիտե

2019-05-01 21:28 , Общество, 4008

Գործազրկություն Հայաստանում՝ թվերով.  Ազգային վիճակագրական կոմիտե

2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում աշխատանք է փնտրում 81 914 մարդ։

Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2018-ի համեմատ աշխատանք փնտրողների թիվը նվազել է 4 տոկոսով։ Աշխատանք փնտրողների թվում առավել շատ են կանայք ՝ 54 211։

Շիրակում աշխատանք է փնտրում 15 հազար 451 մարդ, Երևանում՝ 12 562, Լոռիում՝ 9 582, Կոտայքում՝ 9 301։

Աշխատանք փնտրողներից 64 618-ը գործազուրկ են, նրանցից 43 108-ը կանայք են։ Նախորդ տարվա համեմատ հանրապետությունում գործազուրկների թիվը նվազել է 7.4 տոկոսով։

Գործազրկության ամենաբարձր մակարդակը Շիրակում է։ Այստեղ, ըստ ԱՎԿ-ի, աշխատանք չունի 11 968 մարդ։ Շիրակին այս առումով հաջորդում են Լոռին ու Երևանը։

Лента

Рекомендуем посмотреть