«Բարձր տեխնոլոգիաների ապագան Հայաստանում». Netflix-ի գլխամասային գրասենյակում կայացել է պանելային քննարկում - RadioVan.fm

Онлайн

«Բարձր տեխնոլոգիաների ապագան Հայաստանում». Netflix-ի գլխամասային գրասենյակում կայացել է պանելային քննարկում

2019-05-02 22:45 , Наука, HiTech, 1231

«Բարձր տեխնոլոգիաների ապագան Հայաստանում». Netflix-ի գլխամասային գրասենյակում կայացել է պանելային քննարկում

Սիլիկոնյան հովտում Հայ դատի հանձնախմբի գրասենյակը կազմակերպել է «Բարձր տեխնոլոգիաների ապագան Հայաստանում» խորագիրը կրող պանելային շնորհանդես: Ինչպես հաղորդում է Asbarez-ը, իրադարձությունը տեղի է ունեցել Netflix-ի գլխամասային գրասենյակում գտնվող Կաբուկի թատրոնում:

Միջոցառմանը մասնակցել են շուրջ 300 համայնքի անդամ և աջակիցներ: Միջոցառումը բացել է Netflix-ի ավագ ծրագրավորող-ինժեներ Վաչե Շիրիկյանը: «Ես հույս ունեմ, որ դուք բոլորդ այստեղից կգնաք խորը պատկերացումներով Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ընթացիկ առաջընթացի և ապագայի մասին»,- ասել է նա:

Պանելային քննարկման նպատակն է եղել Սիլիկոնյան հովտի հայկական համայնքի հետ բաց երկխոսությունը:

Պանելային քննարկման մոդերատորը եղել է Ալինա Տեր-Ալեքսանյան-Բարսումյանը, ով Հայաստանի Ամերիկյան համալսարանի զարգացման գծով տնօրենի օգնականն է: Նա ընդգծել է, որ Հայաստանը հեղափոխություն է ապրում բարձր տեխնոլոգիաների ոլորտում: «Մենք ապրում ենք Սիլիկոնյան հովտում, իսկ Հայաստանը հեղափոխություն է ապրում բարձր տեխնոլոգիաների ոլորտում, մեր նպատակն է այս պլատֆորմում կամրջել երկու աշխարհները»,- ասել է նա:

Քննարկման մասնակիցները հիմնականում կենտրոնացել են 4 ուղղությունների վրա՝ Հայաստանի կրթական համակարգ, Հայաստանի մրցակցային հնարավորություններ, կարևոր ոլորտներ, որոնց վրա հարկավոր է ուշադրություն դարձնել բիզնեսը զարգացնելու համար, Սիլիկոնյան հովտի դերը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում:

Лента

Рекомендуем посмотреть