Հաղթեցինք առաջին խաղում և ավելի մոտ ենք Եվրոպայի լիգայի եզրափակիչին. Հենրիխ Մխիթարյան - RadioVan.fm

Онлайн

Հաղթեցինք առաջին խաղում և ավելի մոտ ենք Եվրոպայի լիգայի եզրափակիչին. Հենրիխ Մխիթարյան

2019-05-03 19:05 , Спорт, 2333

Հաղթեցինք առաջին խաղում և ավելի մոտ ենք Եվրոպայի լիգայի եզրափակիչին. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղին:

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին: «Հաղթեցինք առաջին խաղում և ավելի մոտ ենք Եվրոպայի լիգայի եզրափակիչին»,- ասել է Մխիթարյանը:

Լոնդոնում կայացած «Արսենալ»-«Վալենսիա» խաղում հաշիվը բացեցին իսպանական թիմի ֆուտբոլիստները: 11-րդ րոպեին «Վալենսիա»-ին առաջ մղեց Դյակաբին: Սակայն «զինագործներից» Լյակազեթը նախ 18-րդ, ապա 25-րդ րոպեներին գրավեց «Վալենսիա»-ի դարպասը և դուբլ ձևակերպեց: Երկրորդ խաղակեսի վերջնամասում «Արսենալ»-ը խփեց նաև երրորդ գնդակը: Այս անգամ աչքի ընկավ Օբամեյանգը: «Զինագործները» հաղթեցին 3:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 75-րդ րոպեին:

Лента

Рекомендуем посмотреть