Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի չվերթների հաճախականությունն այսօրվանից ավելանում է - RadioVan.fm

Онлайн

Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի չվերթների հաճախականությունն այսօրվանից ավելանում է

2019-05-06 17:38 , Общество, 1791

Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի չվերթների հաճախականությունն այսօրվանից ավելանում է

Ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավման և ուղևորափոխադրումների ծառայությունների որակի կատարելագործման նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մայիսի 6-ից նշանակել է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց մերձքաղաքային էլեկտրագնացքի լրացուցիչ չվերթներ:

Ընկերությունից տեղեկացնում են, որ մայիսի 6-ից ամեն երկուշաբթի էլեկտրագնացքն աշխատելու է Գյումրի-Երևան երթուղում՝ Գյումրիի կայարանից մեկնելով 09:05 և ժամանելով Երևան 11:15:

Ամեն հինգշաբթի էլեկտրագնացքը երթևեկելու է Երևան-Գյումրի երթուղով՝ մեկնելով Հայաստանի մայրաքաղաքից 17:15 և Գյումրի ժամանելով 19:25:

Միաժամանակ նշվում է, որ արագընթաց էլեկտրագնացքների ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերի չվացուցակները մնում են անփոփոխ:

Հիշեցնենք՝ էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, Երևան-Գյումրի-Երևան նոր շարժակազմերով էլեկտրագնացքը գործարկվել է 2018-ի մարտի 4-ից։ Մեկ ուղղությամբ տոմսի գինը 2,5 հազար դրամ է: Նշենք, որ հին շարժակազմերով գնացքի մեկ ուղղությամբ ուղեվարձը 1000 դրամ է:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть