Ի՞նչ փոփոխություններ են արվել ՀՀ-ում վերջին մեկ տարում․Փաշինյանը վաղը 100 փաստ կներկայացնի - RadioVan.fm

Онлайн

Ի՞նչ փոփոխություններ են արվել ՀՀ-ում վերջին մեկ տարում․Փաշինյանը վաղը 100 փաստ կներկայացնի

2019-05-07 12:10 , Политика, 1077

Ի՞նչ փոփոխություններ են արվել ՀՀ-ում վերջին մեկ տարում․Փաշինյանը վաղը 100 փաստ կներկայացնի

Վաղը Ազգային պատկերասրահում նախանշված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչի մասին է խոսելու։

«Սիրելի հայրենակիցներ, ձեր կամքով իմ վարչապետ ընտրվելու 1 տարվա կապակցությամբ՝ վաղը հանդես կգամ մամուլի ասուլիսով, որի ընթացքում կներկայացնեմ 100 փաստ Նոր Հայաստանի մասին, բացառապես փաստերով արձանագրելու համար այն մասշտաբային փոփոխությունները, որ տեղի են ունեցել մեր երկրում:

Ասուլիսին ուղիղ եթերում կարող եք հետևել ժամը 10.30-ից»,-գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։

Лента

Рекомендуем посмотреть