Վերջին 10 տարում Դավթաշենի համայնքապետարանում հափշտակվել է շուրջ 41 միլիոն դրամ - RadioVan.fm

Онлайн

Վերջին 10 տարում Դավթաշենի համայնքապետարանում հափշտակվել է շուրջ 41 միլիոն դրամ

2019-05-07 13:50 , Право, 1328

Վերջին 10 տարում Դավթաշենի համայնքապետարանում հափշտակվել է շուրջ 41 միլիոն դրամ

«Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում, 2009-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում, տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։ Հրամաններով և աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու պարագայում, նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր 41,720,929 դրամ աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է»,- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզել են իրավապահները։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով և ուղարկվել նախաքննական մարմին։

Քննությունը շարունակվում է։

Лента

Рекомендуем посмотреть