Նարե, Դավիթ․ հրապարակվել է նորածիններին ավելի հաճախ տրվող անունների ցանկը - RadioVan.fm

Онлайн

Նարե, Դավիթ․ հրապարակվել է նորածիններին ավելի հաճախ տրվող անունների ցանկը

2019-05-07 14:52 , Общество, 2224

Նարե, Դավիթ․ հրապարակվել է նորածիններին ավելի հաճախ տրվող անունների ցանկը

Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականին նորածիններին ավելի հաճախ տրված անունների ցանկը։

Ըստ այդմ՝ առաջատարը Նարե և Դավիթ անուններն են․ 2018-ին ծնված 17 322 աղջկանից 658-ին ծնողներն անվանել են Նարե, իսկ լույս աշխարհ եկած 19 252 տղայից Դավիթ են կոչել 1404-ին։

Աղջիկների տարածված անունների հնգյակում են Մարիան (599), Մանեն (498), Մարին (487) և Արփին (426), տղաներինը՝ Նարեկը (1084), Հայկը (536), Տիգրանը (525), Մարկը (522)։

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ստորև․

Հանրապետությունում 2018թ.–ին ծնվել է 17322 աղջիկ` 2017թ.–ին լույս աշխարհ եկած 17 950–ի դիմաց։ Տղա նորածինների թիվը նախորդ տարի 2017-ի համեմատ նվազել է․ 19 749–ի դիմաց 2018-ին ծնվել է 19 252 տղա։

Лента

Рекомендуем посмотреть