Սլովակիան վավերացրեց Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը - RadioVan.fm

Онлайн

Սլովակիան վավերացրեց Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը

2019-05-08 13:17 , Политика, 1129

Սլովակիան վավերացրեց Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը

Եվրամիության անդամ 28 երկրից ևս մեկը՝ Սլովակիան, վավերացրել է Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Փաստին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սլովակիայում և Չեխիայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան, ներկայում Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը։

2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագիրը 2018 թվականի ապրիլին միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից: 2018-ի հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը:

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մինչ այս վավերացրել են Գերմանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիան, Դանիան, Մալթան, Ֆինլանդիան, օրեր առաջ էլ՝ Շվեդիան։

Лента

Рекомендуем посмотреть