Սուր խաչեր, նուռ. Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին հուշակոթող՝ ՊՆ-ում - RadioVan.fm

Онлайн

Սուր խաչեր, նուռ. Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին հուշակոթող՝ ՊՆ-ում

2019-05-08 16:33 , Общество, 1464

Սուր խաչեր, նուռ. Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին հուշակոթող՝ ՊՆ-ում

Մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի օրը, ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում տեղի է ունեցել «Միասնություն» հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը։

Հուշակոթողն օծել է Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

«Հուշակոթողի երկու սուր-խաչերը, որոնք պատրաստ են ցանկացած պահի պաշտպանել հայրենիքը, խորհրդանշում են հայկական երկու պետությունները` Հայաստանն ու Արցախը։ Հուշակոթողում նուռը ժողովուրդն է, որն իր աշխատանքով կերտում է հզոր պետություն»,- արարողության ընթացքում մանրամասնել է քանդակագործ Վարազդատ Համբարձումյանը։

ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը։

Лента

Рекомендуем посмотреть