Онлайн

«Հայաստան. Կովկասի Սիլիկոնյան հովիտը». Ֆրանսիական Arte.tv-ն անդրադարձել է մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացմանը

2019-05-08 20:05 , Наука, HiTech, 115

«Հայաստան. Կովկասի Սիլիկոնյան հովիտը». Ֆրանսիական Arte.tv-ն անդրադարձել է մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացմանը

Ֆրանսիական Arte.tv-ն «Հայաստան. Կովկասի Սիլիկոնյան հովիտը» խորագրով ռեպորտաժ է հրապարակել, որտեղ անդրադարձել է մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման միտումներին և հնարավորություններին: Տեսանյութում նշվում է, որ մեկ տարի առաջ Հայաստանը ապրել է թավշյա հեղափոխություն:

«Իշխանության գալով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ ՏՏ ոլորտը լինելու է կառավարության առաջնահերթություններից մեկը: Այսօր ոլորտը ակնկալում է նոր կառավարության գործողություններն այդ ուղղությամբ»,- նշում է հեղինակը:

Տեսանյութում ներկայացվում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որի ղեկավար Մարի Լու Փափազյանը ներկայացնում է կենտրոնի գործունեությունն ու ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:

«Երկրում ՏՏ ոլորտը վերջին տարիներին աճում է տարեկան ավելի քան 20 տոկոսով, ուստի կարելի է նշել, որ Հայաստանն այսօր Կովկասի սիլիկոնյան հովիտն է»,- նշվում է ռեպորտաժում:

Лента

Рекомендуем посмотреть