Հենրիխ Մխիթարյանը այս ամռանը հնարավոր է վերադառնա Դորտմունդի «Բորուսիա» - RadioVan.fm

Онлайн

Հենրիխ Մխիթարյանը այս ամռանը հնարավոր է վերադառնա Դորտմունդի «Բորուսիա»

2019-05-08 20:37 , Спорт, 1597

Հենրիխ Մխիթարյանը այս ամռանը հնարավոր է վերադառնա Դորտմունդի «Բորուսիա»

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է վերադառնա Դորտմունդի «Բորուսիա» այս ամռանը, գրում է one football-ը.

Այս մասին Tuttimercatoweb-ին ասել է Մխիթարյանի իտալացի գործակալ Մինո Ռայոլան։ Ռայոլան նշել է, որ գերմանական ակումբը հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի ավագի վերադարձով։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ» է տեղափոխվել 2018-ի հունվարին և նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2021թ.-ի ամառ։ Մխիթարյանը 2016թ.-ի հուլիսից մինչև 2018թ.-ն հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», որտեղ նա անցկացրել է 39 հանդիպում ու դարձել 5 գոլի հեղինակ:

Մխիթարյանը «Բորուսիայում» էր 2013թ.ից մինչև 2016թ.-ն, որը նրա կարիերայի լավագույն ժամանակահատվածներից էր։

Лента

Рекомендуем посмотреть