«Անմահ գնդի» հաղթական քայլերթը․ Հիշում ենք և հպարտանում - RadioVan.fm

Онлайн

«Անմահ գնդի» հաղթական քայլերթը․ Հիշում ենք և հպարտանում  

2019-05-09 17:08 , Общество, 1622

«Անմահ գնդի» հաղթական քայլերթը․ Հիշում ենք և հպարտանում

․․․Նրանցից շատերը չվերադարձան, շատերին՝ հարազատները դիմավորեցին վիրավոր, շատերն էլ պատերազմում հաղթանակի նվաճմանն իրենց առանցքային դերն ունեցան․․․

Նրանք ապրում են, քանի դեռ՝ հիշում ենք․ Հայրենական, Արցախյան և Ապրիլյան պատերազմների զոհերի հիշատակին «Անմահ գունդ»-ը կատարեց իր հաղթական քայլերթը։

Քայլերթի մասնակիցները ձեռքներին տանում էին Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների լուսանկարները:

ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպության կազմակերպած «Անմահ գունդ» քայլերթին այս տարի ևս, ինչպես նախորդ տարի, մասնակցություն է ունեցել նաև ՀՀ նախագահը։

Քայլերթի նպատակն է հայ ժողովրդի փառահեղ հաղթանակների օրվա` եռատոնի խորհրդի և դրա վերաբերյալ հիշողությունների պահպանումն ու հաջորդ սերունդներին փոխանցումը։

«Անմահ գունդ» խորագրով քայլերթը Հայաստանում անցկացվում է արդեն չորրորդ անգամ։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть