Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում խոնարհվել է - RadioVan.fm

Онлайн

Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում խոնարհվել է

2019-05-09 18:30 , Общество, 1533

Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում խոնարհվել է

Մայիսի 9-ը Հայաստանում և Արցախում եռատոն է. հայկական երկու պետություններում տոնում են Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը:

Ի թիվս ՀՀ պաշտոնյաների՝ այսօր Արցախ է մեկնել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին, Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ինչպես նաև Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձան»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը։

Лента

Рекомендуем посмотреть