Մոսկվան կաջակցի Երևանին և Բաքվին՝ փոխզիջումային հանգուցալուծումներ գտնելու հարցում․ ՌԴ ԱԳՆ - RadioVan.fm

Онлайн

Մոսկվան կաջակցի Երևանին և Բաքվին՝ փոխզիջումային հանգուցալուծումներ գտնելու հարցում․ ՌԴ ԱԳՆ

2019-05-10 18:48 , Политика, 1145

Մոսկվան կաջակցի Երևանին և Բաքվին՝ փոխզիջումային հանգուցալուծումներ գտնելու հարցում․ ՌԴ ԱԳՆ

Առաջիկա կիրակի օրը՝ մայիսի 12-ին, լրանում է Բիշքեկյան արձանագրությունների 25 տարին։ Համաձայնագիրը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության ուղղակի միջնորդությամբ: Դա թույլ տվեց դադարեցնել զանգվածային արյունահեղությունը և սկսել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը քաղաքական և դիվանագիտական միջոցներով: Այդ մասին արձանագրում է պաշտոնական Մոսկվան՝ հանդես գալով հատուկ հայտարարությամբ։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործըթացը բարդ է։ Այն ունենում է թռիչքներ և անկում։ Ժամանակ և քաղաքական կամք է հարկավոր՝ կարգավորման հիմնական ասպեկտների վերաբերյալ համաձայնության հասնելու համար։ Մենք տեսնում ենք հակամարտող կողմերի՝ կայուն խաղաղության հասնելուն ուղղված համատեղ աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը։ Այդ են վկայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Վիեննայում կայացած վերջին հանդիպումը և երկու երկների արտգործնախարարների՝ Մոսկվայում կայացած բանակցությունները»,-ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը միաժամանակ հայտարարում է, որՄոսկվան, իր կողմից, ակտիվ աջակցություն կցուցաբերի Երևանին և Բաքվին՝ գտնելու փոխզիջումային հանգուցալուծումներ։

«Ինչպես և նախկինում, մենք շարունակելու ենք մեր միջնորդական ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում՝ Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միասին»,- նշված է պաշտոնական Մոսկվայի հայտարարությունում:

Հիշեցնենք՝ 25 տարի առաջ իրար հաջորդող ռազմական պարտությունները ստիպեցին Ադրբեջանին ընդունել Ռուսաստանի Դաշնության զինադադարի առաջարկը: Մայիսի 5-ին Ռուսաստանի, Ղրղզստանի և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ Բիշքեկում ստորագրվում է արձանագրություն Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, որն ուժի մեջ է մտնում 1994 թ.-ի մայիսի 12-ին, 00 ժամ 01 րոպեից: Համաձայնագիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատմության մեջ հայտնի է որպես Բիշքեկյան արձանագրություն:

Лента

Рекомендуем посмотреть