Իսպանիայի Սորիա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը - RadioVan.fm

Онлайн

Իսպանիայի Սորիա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

2019-05-10 19:39 , Политика, 1606

Իսպանիայի Սորիա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Սորիա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:

«Քիչ առաջ Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Քաղաքային նիստի բոլոր 4 կուսակցությունները միաձայն ընդունեցին «Արարատ» հայկական միության ներկայացրած միջնորդագիրը։ Միջնորդագիրը կարդաց քաղաքապետ Կառլոս Մարտինես Մինգեսը՝ հայտարարելով, որ Սորիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և հորդորում Կաստիյա և Լեոնի, Իսպանիայի և Թուրքիայի կառավարություններին հետևել իրենց օրինակին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել դրա իրականացնողներին»,- ասված է դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ:

Лента

Рекомендуем посмотреть