Онлайн

Կապացուցեմ, որ լավագույնն եմ և այդ տեղն իմն է. Միհրան Հարությունյան

2019-05-10 19:42 , Спорт, 269

Կապացուցեմ, որ լավագույնն եմ և այդ տեղն իմն է. Միհրան Հարությունյան

Կրասնոդարում մայիսի 17-ին տեղի կունենա «Չեմպիոններ գավաթ» ըմբշամարտի մրցաշարը, որը կազմակերպել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Մարյանյանը: Մրցաշարին մասնակցելու են բազամաթիվ հայտնի ըմբիշներ, այդ թվում՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը: Հայ մարզիկը հարցազրույց է տվել ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքին.

-Ինչու՞ որոշեցիր մասնակցել այս մրցաշարին:

-Ինչ-որ բանից պետք էր սկսել: Առաջարկը եղավ իմ ընկեր Ստեփան Մարյանյանից և ընդունեց

-100 տոկոսով հե՞տ ես եկել ըմբշամարտ, թե՞ համատեղելու ես MMA-ի հետ:

-Այս պահին գորգում եմ, բայց կհամատեղեմ, քանի որ մեծ ցանկություն և հավանականություն կա, որ հուլիսի 6-ին Երևանում հանդես կգամ հայ երկրպագուների համար MMA-ի շրջանակում:

- Ռիո-2016-ից հետո բաց ես թողել Հայաստանի բոլոր առաջնությունները և կորցրել տեղդ թիմի կազմում:

- Տեղը հավաքականի կազմում ինձ ոչ մեկ նվեր չի տվել կամ ամրագարել, ես այն նվաճել եմ իմ մրցելույթներով: Այս անգամ էլ ոչ մի նվեր չեմ սպասում: Կապացուցեմ, որ լավագույնն եմ և այդ տեղն իմն է: Եթե, իհարկե, ոչ ոք մութ խաղեր չխաղա:

- Հնարավոր է նոյեմբերին անցկացվի Հայաստանի առաջնություն: Կմասնակցե՞ս, և եթե այո, ապա որ քաշային կարգում:

-Ամեն ինչ կախված է նրանից՝ ինչ կտա ինձ Հայաստանի առաջնությունը, եթե դա կլինի Օլիմպիական խաղերի համար՝ կմասնակցեմ: Վաղուց նպատակ չունեմ դառնալ Հայաստանի չեմպիոն: Մտածում եմ, որ Հայաստանում վաղուց բոլորին ապացուցել եմ ամեն ինչ, բայց եթե դա Օլիմպիական խաղերի համար անհրաժեշտ կլինի, ապա այնտեղ կլինեմ: Հանդես եմ գալու 67 կգ քաշային կարգում, ոչինչ չի փոխվել:

-Ըմբշամարտին վերաբերող ի՞նչ ծրագրեր ունես:

-Հետ բերել այն, ինչ գողացել էին Ռիո-2016-ի ժամանակ, նպատակս Տոկիո-2020-ն է:

Лента

Рекомендуем посмотреть