Онлайн

«Հրեշտակների ճամփորդություն». Լոս Անջելեսի ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված երաժշտական ներկայացում

2019-05-11 15:34 , Общество, 162

«Հրեշտակների ճամփորդություն». Լոս Անջելեսի ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված երաժշտական ներկայացում

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության ընդունելությունների սրահում ցուցադրվել է «Հրեշտակների ճամփորդություն» (A Journey of Angels) երաժշտական ներկայացումը:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, այն ստեղծվել էր Կալիֆորնիայի ամերիկյան ստեղծագործական խմբի կողմից՝ երաժշտության հեղինակ Քեթի Չեփլերի, ռեժիսոր Քեյ Քոլի և գրող Բրենթ Բիրմանի ջանքերով: «Հրեշտակների ճամփորդության» հիմքում ընկած է ամերիկահայ գրող, կինոգործիչ Քեյ Մուրադյանի «Մորս ձայնը» (My Mother’s Voice) վեպը: Երաժշտական ներկայացումը կազմակերպվել էր ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո:

Հայոց ցեղասպանության օրերին մեկ ընտանիքի պատմությամբ հայ ժողովրդի ողբերգությունը ներկայացնող գրքում հեղինակը շեշտում է, որ հանուն ապագայի երբեք չպետք է մոռանալ անցյալի զանգվածային ողբերգությունները, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է:

ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը բարձր է գնահատել «Հրեշտակների ճամփորդություն» ներկայացումը՝ այն չափազանց ազդեցիկ համարելով ու վերհանելով մշակույթի կարևոր դերը Հայոց ցեղասպանության մասին ամերիկյան հասարակությանը իրազեկելու գործում:

«14-ամյա աղջնակի պատմությունն ավելին է, քան պատմական դրվագ. այն փաստագրում է հայկական մի գյուղի կյանքն ու ճամփորդությունը՝ սևեռվելով մեկ ընտանիքի վրա, ներկայացնելով մեկ աղջկա երազանքը անպատմելի դաժանությունների դեմ հանդիման: Ապագա բռնակալներին դիմակայելու համար մենք երբեք չպետք է մոռանանք՝ ինչ է պատահել Ֆլորայի և հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության դաժան օրերին», ասում է գրքի հեղինակ Բրենթ Բիրմանը:

Միջոցառմանը ներկա են գտնվել մյուզիքլի հեղինակները, Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը, քաղաքային խորհրդի և Գլենդեյլի դպրոցների միացյալ մարմնի (Glendale Unified School District) խորհրդի անդամները, ամերիկյան մշակութային շրջանակների և կալիֆորնիահայ համայնքի ներկայացուցիչներ:

Лента

Рекомендуем посмотреть