Онлайн

ԱԱԾ տնօրենի առաջարկը մտահոգել է որսորդներին

2019-05-13 12:58 , Общество, 71

ԱԱԾ տնօրենի առաջարկը մտահոգել է որսորդներին

Ավելի քան վաթսուն հազար որսորդներ՝ ի դեմս ՀՀ որսորդական կազմակերպությունների, նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մտահոգություն հայտնելով Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի՝ որսը 3-5 տարի ժամկետով արգելելու վերաբերյալ արված առաջարկի առնչությամբ։

Նրանց պնդմամբ՝ ՀՀ տարածքում որսի արգելումը ոչ միայն չի նպաստում որսագողության դեմ պայքարին, այլև խաթարում է երկրի անվտանգությունը, նպաստում որսագողության նոր ալիքի զարգացմանը և խոչընդոտում երկրում որսորդական բիզնեսի, սպորտային հրաձգության և դրանց ենթակառուցվածքների զարգացմանը:

Վարչապետին ուղղված բաց նամակը՝ ստորև։

Лента

Рекомендуем посмотреть