«Դուխով Հայաստան» էջը վարողը փոխկապակցված է ՀՀԿ-ի հետ. fip - RadioVan.fm

Онлайн

«Դուխով Հայաստան» էջը վարողը փոխկապակցված է ՀՀԿ-ի հետ. fip

2019-05-13 14:50 , Право, 1496

 «Դուխով Հայաստան» էջը վարողը փոխկապակցված է ՀՀԿ-ի հետ. fip

«Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջը վարում է Հանրապետական կուսակցության հետ փոխկապակցված Արմեն Աբը․ պարզել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության «Փաստերի ստուգման հարթակը» (fip)։

«Դեռևս անցյալ տարի Ազգային անվտանգության ծառայությունում քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի հատկանիշերով քրգործ էր հարուցվել՝ «Դուխով Հայաստան» էջի միջոցով կրոնական թշնամանքի տարածման փաստի առթիվ: Ապրիլի 5-ին (այս տարվա-խմբ․) արդեն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ էջի ադմինիստրատորը (վարողը) ձերբակալված է: Օրեր անց այդ անձը նաև կալանավորվեց:

ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտից պաշտոնապես տեղեկացրեցին, որ «Դուխով Հայաստան» էջը վարողը Հայաստանի և Իրանի (երկ)քաղաքացի, 1979 թվականին ծնված Արմեն Ավագի Աբն է, որը գրանցված է Երևանում:

Աբը վերջին անգամ ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել ապրիլի 5-ին՝ իր ձերբակալության օրը»,-գրում է «Փաստերի ստուգման հարթակը»-ը՝ բերելով տվյալ անձի՝ նախկին իշխանությունների հետ կապը հաստատող որոշ փաստեր։

Օրինակ, նշվում է, որ Աբը ակտիվորեն մեկնաբանել և տարածել է Հանրապետական կուսակցության հետ կապված տեղեկություններ։

«Նրա ֆեյսբուքյան գործունեությունը դիտարկելիս նկատվում է, որ Աբը անձնական շփումներ է ունեցել ՀՀԿ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ։ Նա նաև ինտենսիվորեն լայքել է ՀՀԿ-ական գործիչների ֆեյսբուքյան հրապարակումները:

Նա նաև լուսանկար ունի նախկին ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին պատկանող «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապված «Ռեֆորմիստներ» կուսակցության անդամ Լիլիթ Խաչատուրովայի հետ։

Լիլիթ Խաչատուրովան, որի իրական անունը Լիլիթ Խաչատուրի Հովակիմյան է, 2018 թ. հոկտեմբերի 26-ին մասնակցել էր մի հակաիշխանական ֆլեշմոբի, որի կազմակերպիչները որոշ մարդկանց մոլորեցնելով էին ներգրավել ակցիայի մեջ։

Աբը, հնարավոր է, կապեր ունի նաև Արցախյան իշխանական որոշ ուժերի հետ։ Սրա մասին է վկայում այս տարվա փետրվարի 26-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած ցույցը, որին անդրադարձել էր «Փաստերի ստուգման հարթակը» և ցույց տվել դրա կապը Արցախի Հանրապետության իշխանությունների հետ։ Աբը վերոնշված ցույցի ակտիվ մասնակիցներից էր և կազմակերպիչների անունից մեր թիմից պահանջում էր դրոնով չնկարել ցույցը»,-գրում է «Փաստերի ստուգման հարթակը»։

Лента

Рекомендуем посмотреть