Մայիսի 27-ին Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան կոնսերվատորիայում կայանալու է հայտնի հայ կոմպոիզտրո Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հեղինակային երեկո։ Այս մասին տեղեկացնում է կոնսերվատորիայի կայքը։
Ծրագրում հնչելու է «Requiem» -ը երգչախմբի և նվագախումբի համար, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, «Հավատով խոստովանիմ»-ը ձայնի, ալտի և տղամարդկանց երգչախմբի համար, ըստ Ներսես Շնորհալու, «Sonata da chiesa»-ը ալտի և դաշանամուրի համար։
Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարելու են «Musica viva» կամերային նվագախումբը, Տուլայի պետական երգչախումբը, «Questa musica» երգչախումբը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին, դաշնակահար Պավել Դոմբրովսկին, սոպարո Մարիամ Ավետիսյանը։