Պայթյուն՝ ոչ ոգելից ըմպելիքների գործարանում. կան տուժածներ - RadioVan.fm

Онлайн

Պայթյուն՝ ոչ ոգելից ըմպելիքների գործարանում. կան տուժածներ

2017-09-25 14:52 , Общество, 1256

Պայթյուն՝ ոչ ոգելից ըմպելիքների գործարանում. կան տուժածներ

Այսօր՝ առավոտյան ժամը 10:57-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում գտնվող «Սիփան» ոչ ոգելից ըմպելիքների գործարանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գործարանի կաթսայատանը (մոտ 80 քմ). փլուզվել է կաթսայատան արտաքին պատը (մոտ 24 քմ):

Անցորդ՝ 1956 թ. ծնված Գ. Բ.-ը, և գործարանի աշխատակից՝ 1985 թ. ծնված Ա. Ղ.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, այնուհետև Ա. Ղ.-ը տեղափոխվել է Աստղիկ ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարներն իրականացրել են պատի թուլացած հատվածի ապամոնտաժում (մոտ 15 քմ):


Лента

Рекомендуем посмотреть