Ուղիղ եթերում հայ տղային իսլամացրած հաղորդավարին դատի են տալու. Աթեշյանը և Փայլանը բողոք են ներկայացրել - RadioVan.fm

Онлайн

Ուղիղ եթերում հայ տղային իսլամացրած հաղորդավարին դատի են տալու. Աթեշյանը և Փայլանը բողոք են ներկայացրել

2019-05-15 14:19 , Общество, 2474

Ուղիղ եթերում հայ տղային իսլամացրած հաղորդավարին դատի են տալու. Աթեշյանը և Փայլանը բողոք են ներկայացրել

Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպությունը (İHD) հայտարարել է, որ մայիսի 11-ին ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ Արթուր անունով հայ պատանուն կրոնափոխ արած իսլամի քարոզիչ, հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի դեմ դատական հայց են ներկայացնելու։

«Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայում ապրող 13-ամյա Արթուր անունով հայ տղան թուրք հայտնի աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի մայիսի 11-ի հեռուստաշոուի ժամանակ ուղիղ եթերում իսլամ է ընդունել ու անվանափոխվել՝ կրելով թուրքական «Նիհաթ» անունը։

Երեխայի մայրը զանգահարել է Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանին և հայտնել, որ ինքը անտեղյակ է եղել այդ ամենից, որ իր տղային մոլորեցրել են, մինչդեռ, հաղորդավարը՝ Նիհաթ Հաթիփօղլուն, նշել է, որ ստացել է Արթուրի ծնողների համաձայնությունը։

«Խոսեցի Հաթիփօղլուի կողմից շահագործված երեխայի մոր հետ։ Մայրն ասաց, որ իր որդու ներկայությունը հարղորդմանը տեղի է ունեցել առանց իր համաձայնության։ Պաշտոնական բողոք եմ հղելու Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդ (RTÜK) և դատախազություն՝ ընդդեմ անչափահասներին շահագործող այս հաղորդման»,-գրել է Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը «Թվիթեր»-ում։

Հեռուստաեթերում 13-ամյա հայ տղայի կրոնափոխության փաստին արձագանքել է նաև Կ. Պոլիսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը՝ իր մտահոգությունը հայտնելով Թուրքիայի կրոնական գործերի վարչության պետին։

Մասնավորապես, պատրիարքի փոխանորդը իր բողոքն է արտահայտել կրոնական գործերի վարչության պետին առա այն, որ իսլամական քարոզիչ Նիհաթ Հաթիփօղլուն ուղիղ եթերում կրոնափոխ է արել հայ պատանուն:

Փաստը խիստ քննադատության է արժանացրել նաև Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Մուսթաֆա Յեներօղլուն։ Նա

«Կարծում եմ՝ ուսուցիչ Նիհաթին սազական չէր: Շատ վշտացած եմ: Տեսանյութը դիտելիս նույն բանն էի զգում, ինչը կզգայի, եթե քրիստոնյաներն առանց ծնողների համաձայնության 13-ամյա մուսուլման մի տղայի մկրտեին: Անկասկած, տեղի է ունեցել շահագործում: Եվ հիմնական խնդիրը կարեկցանքի բացակայությունն է»,-գրել է նա «Թվիթեր»-ում։

Лента

Рекомендуем посмотреть