Онлайн

«Ասեմ՝ չեք հավատա»․ Նիկոլայ Գրիգորյանը՝ նոր պաշտոնի մասին

2019-05-15 14:23 , Политика, 117

«Ասեմ՝ չեք հավատա»․ Նիկոլայ Գրիգորյանը՝ նոր պաշտոնի մասին

«Ինձ շարունակում են գրավել ոչ թե ընդդեմ, այլ հանունական ծրագրեր-երազանքները. անհանգիստ ու սրտացավ հոգիս իջևանեց Տավուշում»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ նոր պաշտոն է ստացել։

«Ասեմ՝ չեք հավատա: Ընդունել եմ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի առաջարկը, և այսուհետ Տավուշի մարզպետի խորհրդականն եմ: Գործունեությանս ոլորտն՝ անվտանգություն. աղետների ռիսկի կառավարում, քաղպաշտպանություն, ճգնաժամային կառավարում և հաղորդակցություն, անվտանգային հարցերով հանրային իրազեկում, բնակչության պաշտպանություն բոլոր տեսակի ռիսկերից: Մարզում հեռուստատեսություն ու ռադիո պիտի ստեղծվեն, լրագրողներ պիտի ուսուցանվեն-պատրաստվեն: Սահմանամերձ համայնքներում լիքը գործ կա: Այստեղ մթնոլորտը ստեղծագործական է ու ստեղծարար: Բաց եմ ու համագործակցելի ամենատարբեր ֆորմատներով: Ապրում և ստեղծագործում եմ Իջևանում»,-գրել է Գրիգորյանը:

Հիշեցնենք՝գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից ազատվել է 2017 թվականի մայիսի 5-ին՝ սեփական դիմումի համաձայն։

Лента

Рекомендуем посмотреть