«Ցնցված ենք չինական հյուրընկալությունից»․ Փաշինյանը տիկնոջ հետ հրավիրվել է 150 տարվա չինական ռեստորան - RadioVan.fm

Онлайн

«Ցնցված ենք չինական հյուրընկալությունից»․ Փաշինյանը տիկնոջ հետ հրավիրվել է 150 տարվա չինական ռեստորան

2019-05-15 17:08 , Политика, 1333

«Ցնցված ենք չինական հյուրընկալությունից»․ Փաշինյանը տիկնոջ հետ հրավիրվել է 150 տարվա չինական ռեստորան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում Չինաստանից լուսանկար է հրապարակել՝ գրելով․

«Չինաստանի մեր գործընկերները ամեն ինչ անում են, որ մենք անմոռանալի տպավորություններով հեռանանք Պեկինից: Ավելի քան ստացվել է: Այսօր էլ՝ ինձ ու Աննային հրավիրեցին 150 տարվա մի ռեստորան՝ «Բադ պեկինյան ձևով» փորձելու: Եւ ընդհանրապես՝ ցնցված ենք չինական հյուրընկալությունից»:

Նշենք՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն է ժամանել մայիսի 14-ին։ Երեկ երեկոյան կայացել է Փաշինյանի հանդիպումը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ։ Երկու պետությունների ղեկավարները ջերմ, բարեկամական և փոխվստահության մթնոլորտում մտքեր են փոխանակել հայ-չինական հարաբերությունների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային քաղաքականության արդիական հարցերի վերաբերյալ՝ հեռանկարային համարելով համագործակցության զարգացումը գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում:

Այսօր Նիկոլ Փաշինյանը Պեկինի Ազգային համաժողովների կենտրոնում մասնակցել է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի բացման արարողությանը, որին մասնակցել են նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Սինգապուրի, Շրի Լանկայի, Հունաստանի նախագահները և Կամբոջայի թագավորը: Համաժողովին, ընդհանուր առմամբ, մասնակցել է աշխարհի 47 երկրի ավելի քան 2 հազար ներկայացուցիչ։

Այսօր՝ մայիսի 15-ին, Ժողովրդական ներկայացուցիչների պալատում Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, Չինաստանի արտաքին գործերի նախարար և Արդյունաբերության ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարները:

Лента

Рекомендуем посмотреть