Անթույլատրելի է տարիքի պատճառով անձին աշխատանքի չընդունել․ խնդիրը կլուծվի օրենքով - RadioVan.fm

Онлайн

Անթույլատրելի է տարիքի պատճառով անձին աշխատանքի չընդունել․ խնդիրը կլուծվի օրենքով

2019-05-16 13:54 , Политика, 1386

Անթույլատրելի է տարիքի պատճառով անձին աշխատանքի չընդունել․ խնդիրը կլուծվի օրենքով

Աշխատանքի ընդունելիս տարիքային սահմանափակում չպետք է լինի․ այդ նպատակով ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ներկայացվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը։

«ՀՀ գործող Աշխատանքային օրենսգիրքը սահմանումէ աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարություն` անկախ նրանց տարիքից, սեռից, ռասայից և այլն, ինչպես նաև 114-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանում է, որ աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չի կարող համարվել աշխատողի տարիքը, սակայն օրենսգրքում չկա ոչ մի հոդված կամ կետ, իմպերատիվ արգելք, որը կբացառի գործատուի կողմից աշխատանքի ընդունման ժամանակ անձանց տարիքային խտրականությունը»,-ասել է հիմնական զեկուցողը՝ նշելով, որ դա տևական ժամանակ, դարձել է պատուհաս աշխատող, գործունակ, բայց երիտասարդ համարվող տարիքի վերին շեմը հատած անձանց համար։

Պատգամավորը անթույլատրելի է համարել տարիքի պատճառով աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի կնքման մերժումը և ընդգծել, որ պետությունը և ՀՀ օրենսդրությունը պետք է հավասար, արդարացի պայմաններ ապահովեն աշխատելու ցանկություն ունեցող, աշխատունակ, համապատասխան որակավորում ունեցող անձանց համար` անկախ նրանց տարիքից։

Հիշեցնենք՝ դեռ ամիսներ առաջ Տիգրան Ուրիխանյանը հայտնեց, որ շրջանառելու է օրենքի նախագիծ, որը պահանջված է չափազանց մեծ թվով մարդկանց կողմից, և խստորեն արգելելու է գործատուի կողմից տարիքային սահմանափակման պահանջ ներկայացնելը։

Лента

Рекомендуем посмотреть